Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

Միջոցառումներ

Գլխավոր
Տեսասրահ

Մանկաբուժական ազգային երրորդ գիտաժողովը Երեւանում

Մանկաբուժական ազգային երրորդ գիտաժողովը Երեւանում

Նոյեմբերի 2-3-ին Երեւանում տեղի ունեցավ Մանկաբուժական ազգային երրորդ գիտաժողովը: Ներկայացվեցին մանկաբուժության արդիական խնդիրներին նվիրված դասախոսություններ, գիտական զեկուցումներ, ընդ որում՝ դրանց մի մասը ներկայացվեց Մոսկվայից և Սանկտ Պետերբուրգից հատուկ այդ նպատակով ժամանած հանրահայտ պրոֆեսորների կողմից: Գիտաժողովը կազմակերպել է «Մանկական բժիշկների հայկական ասոցիացիան»` ՀՀ առողջապահության նախարարության աջակցությամբ: Մասնագետների հրավիրման գործում աջակցություն է ցուցաբերել ՄԱԿ-ի Մանկական հիմնադրամը: Զգալի օժանդակություն են ցուցաբերել նաև դեղագործական մի շարք ընկերություններ:


«Մանկական բժիշկների հայկական ասոցացիան» միավորում է ոլորտում աշխատող հարյուրավոր մասնագետների: Այն հիմնվել է 5 տարի առաջ հայաստանյան մի խումբ առաջատար մանկաբույժների նախաձեռնությամբ:


Գիտաժողովին վերաբերող մեր հարցերին պարզաբանումներ տվեց «Մանկական բժիշկների հայկական ասոցիացիայի» փոխնախագահ Սերգեյ Սարգսյանը:


–  Պարոն Սարգսյան, ի՞նչ նպատակ ունի գիտաժողովը և ի՞նչ պարբերականությամբ է այն կայանում:


«Մանկական բժիշկների հայկական ասոցիացիայի» փոխնախագահ Սերգեյ Սարգսյան–  Սա Մանկաբուժական ազգային երրորդ կոնֆերանսն է, որը կազմակերպում է «Մանկական բժիշկների հայկական ասոցիացիան»: Նպատակը մանկաբուժներին արդիական մանկաբուժության առավել խնդրահարույց թեմաները ներկայացնելն է: Գիտաժողովին մասնակցում են ոլորտի առաջատար մասնագետները ինչպես Հայաստանից, այնպես էլ Մոսկվայից և Սանկտ Պետերբուրգից: Կոնֆերանսը մեր մասնագետներին հնարավորություն է տալիս ներկայացնել իրենց գիտական աշխատանքների արդյունքները: Համապատասխանաբար այն ունի երկակի՝ գիտապրակտիկ իմաստ: Գիտաժողովն իրականացվում է երկու տարին մեկ անգամ և ակնկալում ենք մոտավորապես 300 մասնակից: Հաշվի առնելով Հայաստանում մանկաբուժների բավականին նվազած թիվը՝ սա խոսուն ցուցանիշ է:


–  Կոնֆերանսի շրջանակներում ինչ խնդիրներ են քննարկվելու, ո՞րն է շեշտադրումը:


–  Ընդգրկված են բոլոր արդիական թեմաները, շեշտադրումը` յուրաքանչյուրի վրա: Օրինակ՝ եթե շնչառական համակարգը կամ երիկամային անբավարարվածությունն է այս տարի ավելի արդիական խնդիր, ուրեմն կքննարկվեն այդ թեմաները:


–  Ոլորտում առաջընթաց նկատո՞ւմ եք: Գիտաժողովը ծառայո՞ւմ է իր նպատակին:


– Գիտաժողովը հիմնականում կրթական գործառույթ է իրականացնում: Պարզ է, որ այն չի կարող ներառել մանկաբուժության ամբողջական կրթական հարցերը, բայց ինչևէ, հնարավորություն կտա ծանոթանալ ոլորտի խնդիրներին հատկապես շրջանների բժիշկներին:


–  Ըստ Ձեզ՝ մանկաբուժության ոլորտում ո՞րն խնդիրն է ամենարդիականն ու կարևորը:


–  Կադրերի պակասը:


–  Ինչո՞վ է պայմանավորված դա, Ձեր կարծիքով:


–  Բազմաբովանդակ են պատճառները, բայց հիմնականում առողջապահության թերֆինանսավորումն է: Հայաստանը Եվրոպայում առողջապահության ֆինանսավորման հարցում զբաղեցնում է վերջից երկրորդ-երրորդ տեղը:


Մանկական բժիշկների հայկական ասոցիացիայի նախագահ Արա ԲաբլոյանԿոնֆերանսը բացեց Մանկական բժիշկների հայկական ասոցիացիայի նախագահ Արա Բաբլոյանը: Նա ողջունեց կոնֆերանսի մասնակիցներին և նշեց, որ կոնֆերանսի նպատակն է. երկօրյա աշխատանքների ընթացքում փորձի փոխանակում իրականացնել հայ և արտերկրի մանկաբույժների միջև:


–  Պարոն Բաբլոյան, ի՞նչ արմատներ ունի գիտաժողովը, որտեղի՞ց է գալիս նրա կազմակերպման ավանդույթը:


–  2008 թվականից 2 տարին մեկ հաճախականությամբ կազմակերպվում է այս կոնֆերանսը: Ասոցիացիան նախկինում տարբեր գիտաժողովներ է կազմակերպել, բայց սա մանկական բժիշկների ազգային գիտաժողով է, որն իր մեջ համալրում է բոլոր մանկական մասնագիտական խնդիրները, մոտեցումները, դժվարությունները, նորությունները: Գիտաժողովը հնարավորություն է տալիս տարբեր մանկական մասնագետներին փոխանակվել փորձով: Նրանք արդեն գիտակցում են, թե ինչպես կարելի է միասնական ուժերով համալիր լուծում տալ երեխաների առողջությանը հարող խնդիրներին:


–  Հիմնականում ի՞նչ թեմաներ են առաջադրվել գիտաժողովի զեկույցներում:


–  Քննարկվելու են երեխաների հիվանդացության արդիական հարցերը, ներկայացվելու են ոլորտի առաջընթացը և նորությունները: Գիտաժողովը մի քանի ուղղություններ ունի: Առաջնահերթը շնչուղիների հիվանդություններն են, որոնք մեծ տարածվածություն ունեն: Մյուսը` աղեստամոքսային տրակտի հիվանդություններն են: Մեծ կարևորություն ենք տալիս դեռահասների, դպրոցահասակ երեխաների առողջությանը, որը նույնպես կարևոր է: Թվում է, թե առողջ օղակ է, իրականում այդ կարծիքը խաբուսիկ է: Առողջ ապրելակերպի մոտեցման հիմնաքարը դրվում է հենց այս տարիքում, և եթե չաշխատենք դեռահասների հետ, ապա բացթողումները լուրջ բնույթ կստանան: Այդ տարիքում է, որ առաջին անգամ իրենց ձեռքը կարող են ծխախոտ վերցնել կամ այլ վնասակար կախվածություն ձեռք բերել:


–  Որո՞նք են համագործակցության եզրերն արտասահմանյան մանկաբույժների հետ:


–  Գիտաժողովի շրջանակներում հրավիրված են պրոֆեսորներ, ովքեր հանդես կգան դասախոսություններով` իրենց փորձը փոխանակելու հայ մանկաբույժների հետ: «Մանկական բժիշկների հայկական ասոցիացիան» 2007 թ. Եվրոպական մանկաբուժական ասոցիացիայի և Միջազգային մանկաբուժական ասոցիացիայի լիիրավ անդամ է, և ակտիվությունը խոսուն է:

 

Մանկաբուժական ազգային երրորդ գիտաժողովը Երեւանում Մանկաբուժական ազգային երրորդ գիտաժողովը Երեւանում Մանկաբուժական ազգային երրորդ գիտաժողովը Երեւանում


–  Ասոցացիայի փոխնախագահի` Սերգեյ Սարգսյանի կարծիքով, ոլորտում առկա ամենակարևոր խնդիրը կադրերի պակասն է։ Ձեր կարծիքով` ինչու՞մն է խնդիրը:


–  Ես համաձայն եմ Սերգեյ Սարգսյանի հետ, իսկապես առկա է խնդիրը: Ժամանակին կար մանկաբուժական ֆակուլտետ և, իհարկե, այդ ֆակուլտետն ավարտած մասնագետը տիպված էր մանկաբույժ աշխատել: Ես դիտավորյալ նշեցի՝ ստիպված, քանի որ իրականում 18 տարեկանը կարող է ճիշտ չկողմնորոշվել մասնագիտության ընտրության հարցում: Այժմ ձգտում ենք ստեղծել մի կրթական համակարգ, որն ավարտելուց հետո երիտասարդը ընտրության հնարավորություն ունենա` որ ուղղությամբ շարունակել: Մենք պետք է կարողանանք խթանել, որ ապագա բժիշկները ցանկանան մասնագիտանալ մանկաբուժության մեջ և շարունակել այն պրակտիկ աշխատանքում:


–  Իսկ առաջիկա կոնֆերանսների անելիքները որևէ կերպ նախանշվա՞ծ են:


–  Այս պահին դժվար է ասել, թե հաջորդ կոնֆերանսն ինչ ուղղություններով կզարգանա, բայց մեզ համար մշտական խնդիր է մնում մանկական մահացությունը, որը թեև բավականին նվազել է, սակայն գոհացուցիչ չէ դեռևս:

ԱՊՀ տարածքում ԱՍՏԵԼԼԱՍ ՖԱՐՄԱ ճապոնական դեղագործական կազմակերպության ներկայացուցչությունների ղեկավար Արմեն ՀակոբյանՄիջոցառմանն աջակցող ընկերություններից է ԱՍՏԵԼԼԱՍ ՖԱՐՄԱ ՅՈՒՐՈՓ-ը: Զրուցեցինք նաև ԱՊՀ տարածքում ԱՍՏԵԼԼԱՍ ՖԱՐՄԱ ճապոնական դեղագործական կազմակերպության ներկայացուցչությունների ղեկավար Արմեն Հակոբյանի հետ


–  Ո՞րն է Ձեր և գիտաժողովի կազմակերպիչների համագործակցության նպատակը և արդյունքը:


–  Կարծում եմ` դուք առաջին անգամ չեք առնչվում մեր ընկերության հետ: Սա ևս մեկ ուղղություն է, որին սատարում և օգնում է այս ճապոնական դեղագործական կազմակերպությունը: Մենք ոչ միայն համագործակցում ենք Հայաստանի, այլև Եվրոպայի, Ամերիկայի մանկաբույժների հետ: Մեր ընկերությունը ներկայացնում է դեղամիջոցներ, որոնք կիրառելի են հենց մանկաբուժության ոլորտում: Կարևորում եմ այսպիսի միջոցառումները, քանի որ դրանք թույլ են տալիս հայաստանյան մանկաբույժներին ծանոթանալ բոլորովին նոր մեթոդաբանությանը, բժշկության նվաճումներին:


–  Ի՞նչ եք կարծում, նախորդ կոնֆերանսները տվե՞լ են ցանկալի արդյունք, նպաստե՞լ են ոլորտում որևէ առաջընթացի:


–  Այո, միանշանակ: Մանկաբույժների ասոցիացիան հիանալի կիրառում է արտասահմանյան մանկաբույժների փորձը: Ամենակարևոր մասնագիտություններից է մանկաբուժությունը, քանի որ այն կերտում է մեր ապագան:

Հեղինակ. Նելլի Ղարիբյան
Սկզբնաղբյուր. med-practic.com
Հոդվածի հեղինակային (այլ սկզբնաղբյուրի առկայության դեպքում՝ էլեկտրոնային տարբերակի) իրավունքը պատկանում է med-practic.com կայքին
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ